«Մեր համերգը հետաձգվում է»․ Միքայել Ոսկանյան

Երաժիշտ Միքայել Ոսկանյանը նոր գրառում է արել՝ տեղեկացնելով MVF բենդի այսօրվա համերգի հետաձգման մասին։
«Սիրելի ընկերներ, օգոստոսի 17-ին կայանալիք մեր համերգը հետաձգվում է՝ կապված Սուրմալու առեւտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգալի դեպքերի հետ։
Մեր ցավակցությունն ենք հայտնում զոհերի հարազատներին: Բոլոր տուժածներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում», - ասված է հայտարարության մեջ: