Հայկ Մարությանի կինը ավտովթարի է ենթարկվել․ ՖՈՏՈ

Օգոստոսի 16-ին շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։10-ի սահմաններում Հրաչյա Քոչար 22 էլեկտրասյան դիմաց բախվել են Skoda, BMW, Mercedes, Honda մակնիշի ավտոմեքենաները։
Ըստ shamshyan.com-ի՝ վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Skoda-ի վարորդը Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի կինն է՝ Իվա Մարությանը։
Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների ինքնությունը։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դեպքի վայրում է եղել նաև Հայկ Մարությանը, ով, տեսնելով, որ վթարը տեսանկարահանվում է, հեռացել է վթարի վայրից։