«Լինում են դեպքեր, երբ հազարավոր բառերի փոխարեն անհրաժեշտ է ուղղակի լռել»․ Մանո Գրիգորյան - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Լինում են դեպքեր, երբ հազարավոր բառերի փոխարեն անհրաժեշտ է ուղղակի լռել»․ Մանո Գրիգորյան




Պարուհի Մանո Գրիգորյանն իր միկրոբլոգի Stories բաժնում նոր գրառում է կատարել՝ անդրադառնալով երբեմն լռելու կարեւորությանը։



«Երեւի մի օր․․․

Մենք՝ բոլորս, երեւի մի օր կսովորենք լռել, կհասկանանք՝ լինում են դեպքեր, երբ հազարավոր բառերի փոխարեն անհրաժեշտ է ուղղակի լռել։ Կհասկանանք, որ կորուստն ավելի շատ լռությամբ է պետք հարգել։ Կհասկանանք, որ վայնասունը, բազմահաչն ու գոռգոռցները հարգելու ու կարեկցելու տարբերակ չեն։ Ու երեւի մի օր կհասկանանք, որ պետք չէ սպասել մահի, որպեսզի բոլորով սկսենք խոսել, փոսթեր անել ու հոգոցներ հանել։ Ու դրան հակառակ՝ մենք լռում ենք, երբ լռելու իմաստ չկա։ Լռում ենք, որովհետեւ մեզ մեկ է, մենք անտարբեր ենք, մեր դուռը չեն ծեծել․․․ Մենք խառնել ենք տեղերը խոսքի եւ լռության, բայց երեւի մի օր․․․», - գրել է Մանոն։