«Երբ մայրը երեխային գրկած հայտնաբերվեց, 500-ից ավել մարդ կար, բայց լռություն էր, բոլորը սգում էին, իսկ ծխահարված դերասանին ասեք, որ ճիշտը իմացողները շատ են՝ամոթ է». մանրամասներ՝ ականատեսի աչքերով - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Երբ մայրը երեխային գրկած հայտնաբերվեց, 500-ից ավել մարդ կար, բայց լռություն էր, բոլորը սգում էին, իսկ ծխահարված դերասանին ասեք, որ ճիշտը իմացողները շատ են՝ամոթ է». մանրամասներ՝ ականատեսի աչքերով




Համացանցային օգտատե Դավիթ Քեչյան իր էջում գրառւմ է արել, որը ներկայացնում առանց խմբագրաման ստորեւ.



«Որ ամեն ինչ լավա՝արա խիա ամեն ինչ էսքան վատ։
էն ինչ որ տեսա ու լսեցի վերջին 30 ժամում անհնարա բառերով նկարագրել՝չէի էլ փորձի եթե չլիներ այսքան դեզինֆորմացիա՝խնդրում եմ իմ անձը հանգիստ թողեք՝պատմում եմ ականատեսի աչքերով,պատկերացրեք պատմում եմ լսածս՝ նախ կազմակերպչական առումով վիճակը մեղմ ասած լավ չէր՝ԱԻՆ ի շատ պետեր իրենց տեղում չեն,տղերքը ամենավտանգավոր տեղում էին աշխատում, տեխնիկա՞ չենք լսել նման բան, տոննաների հասնող հողը կաստուռկեքով ենք հանել՝թե ինչ վնասվացքներ ունեն մարդիկ,թունավորում բաց վերքեր,այրվածքներ։ փլատակների տակից դուրս էին բերվում անճանաչելի դիեր, ավելին չեմ նկարագրի սարսափը ձեր մոտ չտեղափոխելու համար,միայն մի բան, <<մայրը երեխային գրկած հայտնաբերվեց>>500 ից ավել մարդ կար,բայց քար լռություն էր,բոլորը սգում էին՝ կամավորների 90 և ավելի տոկոսը զոհերի հարազատներն էին՝ամեն մեկ զոհի հետ վերջանում էին կամավորները՝ԱԻՆ ը անում էր առավելագույնը՝բայց էս կրթվածությամբ ու տեխնիկական միջոցներով կյանքեր չես փրկի՝վերջում միացան Ամերիկյան Ֆրանսիական ու Ռուսական խմբեր՝հիմնական շներով, եթե չլինեին շները հիմա դիերի կեսը գտած չէինք լինի՝ավերվածության ծավալները սենց չի հասկացվում՝բայց պայթյունը այնքան հզոր էր որ 10 մետր խորության մեջ մեծամասամբ հող էր՝որը զրոյացնումա ողջ մարդ գտնելու հնարավորությունը՝նկարվողներ նկարողների, դիտորդների պակաս չկար՝բայց դրականը գերիշխում էր՝ես ավելի հոգատար մարդիկ երբևէ չեմ տեսել քան կարմիր խաչն էր՝ ՈՄԱ-ն անում էր առավելագույնը՝ԱԻՆ ից կազմակերպված,հզոր Զիլ տղերքի եմ բացահայտել որ ամեն ինչ թողել ու անում էին ինչ կարող են՝ ոչ մի աշխատող մարդու մոտ հեռախոս չկար,մեքենաների մեջ էին թողնում կամ շուտվանից մարկտոցը նստել էր,բեռնատարներ տրակտկորներ որոնք աշխատում էին իրենց խղճի համար,անուններ շատ կան որ կարող եմ տալ՝բայց այդ մարդիկ դեմ են,անգամ երբ տարածքից դուրս էին գալիս խնդրում էին անջատեն տեսախցիկները, 21-րդ դարում ավերակների տակից գտնված կաստուռկեքով էինք հող հանում՝ հա ու վերջում սալյուտից նման բան անհնարա լիներ՝կեղծ են այդ լուրերը, թունավորումը կոտրվածքները ոչինչ էին այն չքացող հույսի դեմ թե ողջ մարդ կհայտնաբերվի
հա մեկել այ աննասուններ փրկարարի աշխատավարձը 130000֏ ա,հասկանում էք դուք՝կյանքեր փրկելը օրեկան 4_5 հազար դրամ արժե մեր երկրում
Խորին ցավակցություններս զոհերի ընտանիքներին, սա աղետ է, էն ծխահարված դերասանին ասեք որ ճիշտը իմացողները շատ են՝ամոթա։էսպես կարող եմ 30 էջ գրել՝բայց կարևորն ու անկարևորը էմոցիաները խառնվել են իրար,
Խիղճ և խաղաղություն բոլորիս։


Update սա իրական ճշմարտության 10%ն է միայն՝հարգելով զոհերի հիշատակը ավելին չեմ ասի, երբ անցնի մի փոքր ժամանակ կխոսեմ ԱԻՆ ի Ոստիկանության անգործության ու տգիտության մասին»: