Դերասան Գևորգ Գրիգորյանը, ով կամավոր էր դարձել «Սուրմալուի» պայթյունից հետո, մանրամասներ է պատմել - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Դերասան Գևորգ Գրիգորյանը, ով կամավոր էր դարձել «Սուրմալուի» պայթյունից հետո, մանրամասներ է պատմել




Հանրահայտ արտիստներից Գևորգ Գրիգորյանը ոչ միայն էմոցիոնալ ու բուռն անհատականություն է, այլ նաև սրտացավ ու իր երկրին նվիրված քաղաքացի, որն ամեն անհրաժեշտ առիթի դեպքում առաջիններից է արձագանքում, եթե իր օգնության կարիքը կա։
Այդպես Գևորգն այն սրտացավերից էր, որ իր հայրիկի հետ արցախյան մարտերի օրերին միացավ հայրենիքի պաշտպաններին՝ իրականացնելով արդյունավետ պաշտպանություն։ Նա հետո այդ մասին առանձնապես չէր սիրում խոսել՝ իր բնույթի համաձայն։

Սուրմալուի հանրահայտ ողբերգությունից հետո շատերը կամավորների շարքերում նկատեցին Գևորգին։ Նա դարձյալ առաջիններից է եղել, որ կամավորագրվել է այդ ծանր ու պատասխանատու աշխատանքին։

Երբ գտնվեց լուսավոր ու հրեշտակային բալիկ Մարատը՝ իր մայրիկի ու մորաքրոջ հետ, համացանցում շրջանառվեց լրատվություն, թե փոքրիկին գտել է հենց Գևորգը։ Լինելով ազնիվ ու բարեխիղճ քաղաքացի՝ Գևորգը կոչով է հանդես եկել։

Նա գրել է․ «Մարատին Տիգրան անունով կամավորն է առաջինը նկատել, խնդրում եմ ապատեղեկատվություն մի տարածեք»։