Լեգենդար Մայք Թայսոնը՝ հաշմանդամի սայլակին

Համաշխարհային բռնցքամարտիկ, աշխարհի նախկին չեմպիոն Մայք Թայսոնին նկատել են Մայամիի օդանավակայանում՝ հաշմանդամի սայլակով տեղաշարժվելիս:
Լուրեր կան, որ լեգենդար մարզիկը խնդիրներ ունի մեջքի շրջանում:
Այժմ Մայք Թայսոնը 56 տարեկան է:

Տիտղոսակիր բռնցքամարտիկը վերջին անգամ ռինգ է դուրս եկել 2020 թվականին: Ճիշտ է, այն եղել է ոչ պրոֆեսիոնալ, այլ ցուցադրական մենամարտ՝ Ռոյ Ջոնսի հետ, այդուհանդերձ մեծ հետաքրքրություն է առաջացրել նրա միլիոնավոր երկրպագուների շրջանում: