Անահիտ Կիրակոսյանը շուտով պատրաստվում է տատիկ դառնալ․ տեսեք՝ ինչ կադրեր են հայտնվել համացանցում - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Անահիտ Կիրակոսյանը շուտով պատրաստվում է տատիկ դառնալ․ տեսեք՝ ինչ կադրեր են հայտնվել համացանցում




Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանն օրերս կադրեր էր հրապարակել՝ ներկայացնելով, թե ինչպես են ամուսնու համար անակնկալ արել՝ ուղիղ կեսգիշերին շնորհավորելով նրան ծննդյան առիթով։



Նրա հրապարակումից պարզ է դառնում, որ դերասանուհու խորթ դուստրը՝ հղի է։



Հիշեցնենք, որ Անահիտ Կիրակոսյանն ու ամուսինը 4 երեխա ունեն: Դերասանուհու ամուսնու առաջին կինը մահացել է, երբ նրա 2 դուստրերը դեռ փոքր էին: Անահիտը նրանց մեծացրել է հարազատ երեխաների պես:

Չնայած դրան, տարբեր ժամանակների իր հարցազրույցներում խոստովանել է, որ սկզբնական շրջանում բավական բարդ էր իր համար, քանի որ Արտակի երեխաները պետք է սովորեին իրենց խորթ մոր ներկայությանը:

Հիշեցնենք, որ Անահիտ Կիրակոսյանի խորթ դուստրը՝ Լաուրան, ամուսնացել է նախորդ տարի։ Լաուրայի ամուսնությունից օրեր անց Անահիտը Tert.am Life–ի հետ զրույցում խոստովանել է, որ այդքան տարի երեխաներին պահելուց հետո դժվարությամբ բաժանվեց աղջկանից։