ԵԱ․ Էմմա Պողոսանը՝ չեմպիոն

Լեհաստանում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի պատանիների և մինչև 15 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Էմմա Պողոսյանը երկամարտի 206 կգ արդյունքով նվաճեց ոսկե մեդալ:
81 կգ քաշայինների պայքարում Էմմա Պողոսյանը պոկում վարժությունում բարձրացրեց 91 կգ՝ նվաճելով այս վարժության փոքր արծաթե մեդալը: Հրում վարժությունում 16-ամյա Պողոսյանը գլխավերեւում պահեց 115 կգ եւ արժանացավ այս վարժության փոքր ոսկե մեդալին:
Մեդալով պարգեւատրվեց նաեւ կանանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը՝ որպես հաղթող երկրի մարզիչ:
+81 կգ քաշայինների պայքարում Հայաստանի ներկայացուցիչ Ջուլիետա Ավանեսյանը հրում վարժությունում 115 կգ-ով երրորդն էր: Երկամատում Ավանեսյանը գրանցեց 205 կգ արդյունք (90+115) եւ բավարվեց չորրորդ տեղով: