«Փյունիկ» - «Շերիֆ» դիմակայության ելքը կվճռվի Մոլդովայում

Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղում VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի չեմպիոն «Փյունիկը» Վազգեն Սարգսյանի «Հանրապետական» ստադիոնում գոլազուրկ ոչ-ոքի խաղաց մոլդովական «Շերիֆի» հետ: Հանդիպումը հարուստ չէր գոլային պահերով:
Վիճակագրություն
-Գնդակին տիրելու տոկոսային հարաբերություն՝ 48%-52%
-Հարվածներ դարպասի ուղղությամբ՝ 8-8
-Հարվածներ դարպասին՝ 1-0
-Անկյունայիններ՝ 4-3
-Խաղից դուրս վիճակ՝ 1-0
-Սեյվեր՝ 0-1
-Դեղին քարտեր՝ 1-1
-Կարմիր քարտեր՝ 0-0
Պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 25-ին՝ Երևանի ժամանակով 21:00-ին, Քիշինևի «Զիմբրու» ստադիոնում:
Հիշեցնենք, որ «Փյունիկը» Չեմպիոնների լիգայի որակավորման 3-րդ փուլում երկխաղյա դիմակայությունում պարտվել էր Սերբիայի չեմպիոն «Ցրվենա Զվեզեդային» (0-5, 0-2), իսկ «Շերիֆը» նույն փուլում պարտություն էր կրել չեխական «Վիկտորիա Պլզենից» (1-2, 1-2):
«Շերիֆին» հաղթելու դեպքում Հայաստանի 15-ակի չեմպիոնը կնվաճի Եվրոպա լիգայի խմբային փուլի ուղեգիր, պարտվողը պայքարը կշարունակի Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում:
Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը երկխաղյա դիմակայության արդյունքում հաղթահարել էր Ռումինայի չեմպիոն «Կլուժի» արգելքը (0-0, 2-2, 11-մետրանոցներ՝ 4-3): Երկրորդ փուլում «Փյունիկը» պայքարից դուրս էր թողել Լյուքսեմբուրգի չեմպիոն «Դյուդելանժին» (0-1, 4-1)` դառնալով Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլ դուրս եկած առաջին հայկական ակումբը:
Եվրոպա լիգա, փլեյ-օֆֆ, առաջին հանդիպում
«Փյունիկ» (Հայաստան) - «Շերիֆ» (Մոլդովա)՝ 0-0