«Շենք է պայթել, մարդ ա մահացել, երեխա, կին, այ սալյուտ անողներ...»․ Լիլիթ Մուրադյան - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Շենք է պայթել, մարդ ա մահացել, երեխա, կին, այ սալյուտ անողներ...»․ Լիլիթ Մուրադյան




Հաղորդավարուհի Լիլիթ Մուրադյանն «Ինստագրամ» սոցիալական ցանցի Stories բաժնում գրառում է կատարել, որում իր վրդովմունքն է արտահայտել երեկ տեղի ունեցած հրավառության հետ կապված։

«Ուզում էի զսպել ինձ, չդիմացա․․․ ա՞զգ, ի՞նչ ազգ․․․ չկա՛ ազգ։ Սգո օր էր, արա, շենք է պայթել, մարդ ա մահացել, երեխա, կին, այ սալյուտ անողներ, թքեմ ձեր երեսին։ Ո՞վ եք դուք։ Բա էս տեսակ մարդկանց հայրենիք ա հասնում։ Իրար դաս ու կյանք սովորեցնող, հայրենիքի մասին մենակ երգող ու կենաց խմող, իմ ազգ։ Հա, հա ես էլ եմ էս ազգից, ու լիքը բան երեւի սխալ եմ արել կամ անում, չգիտեմ։ Մեկը տխրում է, մյուսն ասում է՝ «բա քեֆ ա չանե՞նք», մեկը արցախցու համար մեքենայա վաճառում, մյուսն ասում է՝ «տո դրանք թող գնան էլ մեր երկիր չերեւան»։ Մարդիկ իրանց տունն են վառում։ Չգիտեմ էլ ինչ կարա մարդ անի էս աստիճանի ծայրահեղությունից ծայրահեղություն», - գրել է Լիլիթը։