ԵԱ․ Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը, Հարություն Մերդինյանը եւ Արթուր Ավետիսյանը դուրս եկան եզրափակիչ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

ԵԱ․ Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը, Հարություն Մերդինյանը եւ Արթուր Ավետիսյանը դուրս եկան եզրափակիչ




Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը, Հարություն Մերդինյանը և Արթուր Ավետիսյանը նվաճել են սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնության եզրափակիչի ուղեգիր:

Գերմանիայի Մյունխեն քաղաքում օգոստոսի 18-ին տեղի ունեցավ սպրոտային մարմնամարզության Եվրոպայի առաջնության որակավորման փուլը: Հայաստանի 5 ներկայացուցիչներից եզրափակիչի ուղեգիր չկարողացավ նվաճել միայն Գագիկ Խաչիկյանը, որը ելույթ ունեցավ բազմամարտում։

Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը հենացատկի վարժության որակավորման փուլում լավագույն արդյունքը ցույց տվեց՝ վաստակելով 15,149 միավոր:


Նժույգ թափեր վարժության եզրափակիչում Հայաստանը կներկայացնեն Հարություն Մերդինյանը, որը 14,500 միավորով 3-րդն էր որակավորման փուլում և Արթուր Դավթյանը (14,200 միավոր, 8-րդ տեղ):

Օղակների վարժությունում Վահագն Դավթյանն (14,666) ու Արթուր Ավետիսյանը (14,633) զբաղեցրին համապատասխանաբար 5-րդ ու 6-րդ տեղերը:

Գագիկ Խաչիկյանը բազմամարտում 32-րդ էր (78.932):

Ազանձին գործիքների վրա որակավորման փուլը հաղթահարել են 1-8-րդ տեղերը զբաղեցրած մարմնամարզիկները, իսկ բազմամարտում՝ մինչև 24-րդ տեղը գրավածները։