Անահիտ Սիմոնյանը մասնակցելո՞ւ է Հայկոյի հիշատակին նվիրված համերգին. մանրամասներ են հայտնի դարձել

Երգչուհի, դիզայներ Անահիտ Սիմոնյանն ինստագրամյան հարց ու պատասխան էր անցկացրել: Դրա շրջանակներում նրան հարց էին հղել՝ արդյո՞ք մասնակցելու է Հայկոյին հիշատակին նվիրված համերգին, որը տեղի է ունենալու օգոստոսի 25-ին՝ երգչի ծննդյան օրը:

«Կարծում եմ՝ հարցի պատասխանը պետք է ակնհայտ լիներ, իհարկե»,-նշել է Անահիտը:

Երգչուհին նաեւ խոստովանել է, որ իր կյանքն ամբողջապես փոխվել է: Ըստ նրա՝ հիմա ինքը քարե սիրտ ունի:
Ավելի վաղ արդեն տեղեկացրել ենք, որ օգոստոսի 8-ին երգիչ Էրիկի և Սվետլանայի հարսանիքն էր:
Ինչպես և սպասելի էր, հարսանիքին ներկա էին շոու բիզնեսի մի շարք ներկայացուցիչներ, սակայն բացակայում էր Անահիտ Սիմոնյանը, ով նույնպես մտերիմ է Էրիկի հետ։ Նշենք, որ այս փուլում երգչուհի, դիզայները Երևանում է։