Էրիկ Բաղդասարյանը Եվրոպայի երիտասարդների չեմպիոն է դարձել

Հայաստանը ներկայացնող մարմնամարզիկ Էրիկ Բաղդասարյանը Գերմանիայի Մյունխեն քաղաքում ընթացող Եվրոպայի երիտասարդների առաջնությունում նվաճել է չեմպիոնի տիտղոսը։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան:
Բաղդասարյանը ոսկե մեդալ է նվաճել զուգափայտում։