«Ամեն մեկս ունենք պատասխանը՝ ի՞նչ կանեինք, «եթե այսօր լիներ երեկ». սա իմ, Ֆորշի և Ավետ Բարսեղյանի տարբերակն է». Արամ Mp3-ը՝ «Ռեքվիեմ»-ի մասին

Անասելի պատիվ էր աշխատել մեծ երաժիշտ՝ Ֆորշի հետ: Այս մասին ինստագրամյան իր էջում գրել է երգիչ Արամ Mp3-ը՝ անդրադառնալով «Ռեքվիեմ» զուգերգին:
«Ծնվեց «Ռեքվիեմ»-ը՝ մեր պատկերացմամբ ու փիլիսոփայությամբ:
Ամեն մեկս մեր հոգում ունենք պատասխանը՝ -ի՞նչ կանեինք «եթե այսօր լիներ երեկ»
Ահա իմ ու Ֆորշի և իհա՛րկե Ավետ Բարսեղյանի տարբերակը»,- գրել է երգիչը: