Պավել Պրիլուչնին և Զեփյուռ Բրուտյանն ամուսնացել են. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Պավել Պրիլուչնին և Զեփյուռ Բրուտյանն ամուսնացել են. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ




Դերասան Պավել Պրիլուչնին և Զեփյուռ Բրուտյանն ամուսնացել են։ Սոցցանցերում արդեն հայտնվել են տոնակատարության առաջին լուսանկարներն ու հոլովակները։

Լրատվամիջոցների տեղեկություններով՝ տոնակատարությանը ներկա է եղել 50 հյուր, որոնց թվում են եղել Պավելի գործընկերները՝ Ալեքսեյ Չադովը, Իլյա Գլիննիկովը և Իգոր Ժիժիկինը։ Նրանցից բացի զույգին շնորհավորելու էին եկել Մոթն ու Ստաս Միխայլովը, ովքեր կատարել են նաև իրենց հիթերը Պավելի և Զեփյուռի համար։

Հարսանիքի ժամանակ Զեփյուռը հասցրել է չորս անգամ փոխել հանդերձանքը և նույնիսկ ամուսնու հետ առաջին պարի ժամանակ ցուցադրել կերպարանափոխվող զգեստը։

Այս ամուսնությունը Պավել Պրիլուչնիի համար երկրորդն է։ Նախկինում նա պաշտոնական հարաբերություններ է ունեցել Ագաթա Մուցենիեցեի հետ։ Աստղերի միությունից ծնվել է երկու երեխա: Ծնողների ապահարզանից հետո նրանք մնացել են մոր հետ, մինչդեռ Պրիլուչնին ակտիվորեն մասնակցում է որդու և դստեր դաստիարակությանը։