Ինչպես էին Վարդուհի Վարդանյանը և Հայկոյի մայրիկն ուրախանում Հայկոյի համար․ արխիվային կադրեր, որոնք չէիք տեսել - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ինչպես էին Վարդուհի Վարդանյանը և Հայկոյի մայրիկն ուրախանում Հայկոյի համար․ արխիվային կադրեր, որոնք չէիք տեսել



Օգոստոսի 25-ին, սիրված երգիչ, երգահան Հայկոն կդառնար 49 տարեկան։ Նրա ծննդյան առիթով ընկերները Հայկոյին նվիրված համերգ են կազմակերպել, որի ընթացքում կատարելու են Հայկոյի երգերը։

Օրերս Starnews-ի աչքից չի վրիպել Հայկոյի էջում հրապարակած արխիվային կադրերը, որոնցում ներկայացված էին տարբեր տարիների մրցանակաբաշխություններից հատվածներ։ Տեսանյութին կից պաշտոնական էջում գրված է հետևյալը, որը ներկայացնում ենք ստորև առանց խմբագրման․
«Ետ նայիր ու տես, որ քեզ սիրում են

Հայկոն տասնյակից ավելի լավագույն մրցանակներ ունի տարբեր անվանակարգերում, իսկ 2011-ին Մոսկվայի հայկական երաժշտական «Արմենիա» ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ արժանացավ «Տասնամյակի երգիչ» մրցանակին: Բայց ոչ մի մրցանակ, ոչ մի կոչում չի համեմատվի այն սիրո հետ, որ վայելում էր կյանքի ընթացքում, նա կմնա հավերժ սիրված, սիրո հավերժ երգիչ»։



Արխիվային կադրերից մեկում Հայկոն մայրիկի հետ էր, իսկ հետևի շարքում երգչուհի Վարդունի Վարդանյանն էր։ Հայկոն մրցանակ էր ստացել, իսկ նրանք ուրախանում էին Հայկոյի համար։

Հավելենք, որ վերջերս Հայկոյի եղբայրը՝ Վահեն, հարցազրույց էր տվել, որում նրան հարց էին տվել՝ ի՞նչ կաներ, եթե հանդիպեր Հայկոյին։ Վահեն տվել էր հետևյալ պատասխանը․ «Ամուր կգրկեի ու կասեի` շատ եմ կարոտել…»։

Հիշեցնենք, որ սիրված երգիչը մահացել է նախորդ տարի։ Սեպտեմբերի 29-ին կլրանա նրա մահվան առաջին տարելիցը։

Տեսանյութը դիտել՝ այստեղ։