Լրահոս

Երևանում կկայանա Քրիստինա Ագիլերայի մենահամերգը




Եվս մեկ աստղային իրարանցում՝ հայ երաժշտասերների համար․ «ՀԱՅԱ» փառատոնի շրջանակում Երևանում կկայանա Քրիստինա Ագիլերայի մենահամերգը։

Հոկտեմբերի 22-ին Հրազդան մարզադաշտում առաջին անգամ Հայաստանում հանդես կգա վեցակի «Գրեմմի» մրցանակակիր (այդ թվում մեկ Լատինական) անզուգական , շլացուցիչ ձայնային տվյալներով, աշխարհահռչակ Քրիստինա Ագիլերան ։

Երգչուհի, ումից ոգեշնչվել են այնպիսի աստղեր, ինչպիսիք են Camila Cabello-ն, Sam Smith-ը, Alessia Cara-ն, Jessie J-ը, Meghan Trainor-ը, Demi Lovato-ն, Ariana Grande-ը և այլք:

Բազմաթիվ երաժշտական հիթերի հեղինակ և կատարող:

Հանրահռչակ փոփ-աստղ Քրիստինա Ագիլերան հանդես կգա բացառիկ համերգային ծրագրով մեր աշնանային փառատոնի բեմում։

Սիրելի հանդիսատեսին սպասվում է շլացուցիչ շոու ծրագիր, անփոխարինելի էմոցիաներ և անմոռանալի հիշողություններ :

Տոմսերի վաճառքը կսկսվի օգոստոսի 29-ից, ժամը ՝ 12:00-ին: