Հղի Արուսիկ Տիգրանյանի ինքնազգացողությունը վատացել է․ համացանցում լուսանկարներ են հայտնվել

Հղի լրագրող, հաղորդավարուհի Արուսիկ Տիգրանյանն օրերս ինստագրամյան սթորիներ է հրապարակել, որոնցում ցույց է տվել, որ իր ինքնազգացողությունը վատացել էր։

Starnews-ն ավելի վաղ արդեն տեղեկացրել էր, որ Արուսիկ Տիգրանյանը բալիկի է սպասում։ Այդ մասին նա հայտնել էր տեսանյութ հրապարակելով, որում նաև ցույց էր տվել, թե ինչպես է տվյալ լուրը հայտնել ամուսնուն։
Հիշեցնենք նաև, որ հղիության լուրը հայտնելուց հետո Արուսիկն ինստագրամյան հարթակում հարց ու պատասխան էր կազմակերպել, որի շրջանակներում նշել էր, որ վատ է տանում հղիությունը, ավելին՝ հիվանդանոցում էր հայտնվել։ «Անգինայի ու տոկսիկոզի պատճառով էնքան հաց չէի կերել, որ հյուծվել և ջրազրկվել էի»,-գրել էր Արուսիկը։