Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ օգոստոսի 29-ից սեպտեմբերի 4-ը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ օգոստոսի 29-ից սեպտեմբերի 4-ը




ԽՈՅԵՐ

Դուք խորհուրդներով լի կլինեք եւ կցանկանաք բոլորին համոզել, որ ճիշտն այն է, ինչ դուք եք մտածում: Սակայն մարդիկ տարբեր են եւ այդ խորհուրդները չեն կարող միանշանակ ճիշտ լինել բոլորի դեպքում:

ՑԼԵՐ

Ձեր սիրելին կցանկանա ձեզ համոզել, որ ինքը ձեզ արժանի չէ: Եթե ինքներդ չցանկանաք, որ նա այդպես կարծի, կկարողանաք նրան հակառակը համոզել: Մի՞թե ձեզ պետք է ցածր ինքնագնահատականով կողակից:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Սիրելիի հետ որեւէ բան կփնտրեք: Միգուցե, դա լինի ձեզ համար հարազատ հագուստի դետալ, կամ էլ ավելի արժեքավոր բան:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Լավ կանեք ձեզ մտահոգող խնդիրներով կիսվեք ձեր սիրելիի հետ: Հնարավոր է` նա ձեզ այնքան էլ արժեքավոր խորհուրդ չտա, բայց նրա հետ խոսելով կթեթեւանաք:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Պետք չէ բարկանալ. ամեն ինչ ավելի հեշտ կլուծեք թեթեւ ժպիտի օգնությամբ: Ի դեպ, այդ ժպիտը ձեզ կարող է մտերմացնել նաեւ շատ կարեւոր մարդու հետ:

ԿՈՒՅՍԵՐ

Ձեզ վրա ուշադրություն կդարձնի մեկը, որի կողմից նման վերաբերմունք բացարձակապես չէիք սպասում: Մնում է, որ կարողանաք ճիշտ օգտվել այդ ուշադրությունից եւ հետաքրքիր զրուցակից լինել նրա համար:

ԿՇԵՌՔՆԵՐ

Լուրջ գործեր մի վստահեք ձեր սիրելիին: Օրինակ, եթե ցանկանում եք խանութից որեւէ բան ձեռք բերել, ավելի լավ է դա ինքներդ անեք: Հնարավոր է` նա ճիշտ ապրանք չբերի:

ԿԱՐԻՃՆԵՐ

Լավ կլինի սիրելիի հետ համախմբվեք մի ընդհանուր գործի շուրջ: Դա չպետք է կապված լինի եկամտի կամ գումարի հետ. մի ինչ-որ բան արեք միասին, որը ձեզ էլ ավելի կմտերմացնի:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Ձեր տրամադրությունը շատ տխուր կլինի, չնայած այն բանին,որ դրսում պայծառ արեւ է շողում: Աշխատեք ձեր տխրությամբ չվարակել սիրելիին: Միասին տխրելն ավելի տխուր է:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Այծեղջյուրների կյանքում դրամայի պակաս չի զգացվի: Հնարավոր են ընտանեոկան վեճեր: Մի խուսափեք կոնֆլիկտներից: Դրանց միջոցով միայն կկարողանաք լուծել ծագած խնդիրները:

ՋՐՀՈՍՆԵՐ

Ձեր յուրաքանչյուր խոսք նշանակալի դեր կունենա որեւիցե մեկի համար: Այնպես որ` խոսելուց առաջ մի լավ մտածեք, եթե չեք ցանկանում նեղացնել մտերիմներին:

ՁԿՆԵՐ

Ուշադիր եղեք մտերիմների նկատմամբ: Նրանք իրականում շատ փխրուն եւ զգացմունոքային են. ձեր ցանկացած խոսք, կամ նույնիսկ լռություն կարող է ցավ պատճառել նրանց: Իսկ դուք այդ մասին կիմանաք ամենավերջում: