«Շիրակի» կիսապաշտպան Էրիկ Վարդանյանը նշանադրվել է. ՖՈՏՈ

Գյումրու «Շիրակ» մարզադաշտում թիմի կիսապաշտպան Էրիկ Վարդանյանը նշանադրվել է իր սիրելիի հետ։ Այս մասին EXCLUSIVElife.am-ը տեղեկանում ենք «Շիրակ» ֆուտբոլային ակումբի «Ֆեյսբուքի» էջից։
«Մեր մարզադաշտում սրտեր են հավերժ իրար կապվում։ Սիրով տեղեկացնում ենք, որ մեր թիմի կիսապաշտպան Էրիկ Վարդանյանը նշանադրվել է իր սիրելի Հասմիկի հետ»,– նշում են «Շիրակից»։

Ակումբը մաղթել է նորաստեղծ զույգին անսահման սեր և ընտանեկան ջերմություն։