Մաշա Ենոքյանն ու պրոդյուսեր Արշավիր Գրիգորյանն ամուսնացել են - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Մաշա Ենոքյանն ու պրոդյուսեր Արշավիր Գրիգորյանն ամուսնացել են




Պարուհի, հաղորդավարուհի եւ դերասանուհի Մաշա Ենոքյանը եւ նրա սիրելին՝ հայտնի երաժիշտ ու պրոդյուսեր Արշավիր Գրիգորյանն ամուսնացել են՝ եկեղեցում տեր եւ հնազարնդ լինելու երդում տալով: Մաշան իր ինստագրամյան էջում տեսանյութ է հրապարակել, որում հետեւորդներին արարողությունից մի հատված է ներկայացրել։

Տեսանյութում զույգը պատասխանում է հոգեւորականի հարցին եւ միմյանց տեր եւ հնազանդ լիելու խոստում տալիս, ինչի ընթացքում Մաշան հուզվում է եւ չի կարողանում զսպել արցունքները:

Պարուհին կրում է սպիտակ հարսի զգեստ, որը կրծքավանդակի հատվածում պատված է մարգարիտներով: Իր տեսքն ամբողջացնելու համար Մաշան ընտրել է մարգարիտներով քող եւ փայլուն մազակալ: Նա ներկայացել է նուրբ դիմահարդարմամբ եւ գեղեցիկ սանրվածքով: