Հայկոն եթե չլիներ, Top 10 ռաբիզը չէր լինի. Գրիշա Աղախանյան - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Հայկոն եթե չլիներ, Top 10 ռաբիզը չէր լինի. Գրիշա Աղախանյան


Oragir.news-ի հետ զրույցում երգիչ Հայկոյի ընկերը, երգիչ, հաղորդավար Գրիշա Աղախանյանն ասաց, որ Հայկոյի հետ մոտ է եղել դեռևս 1988 թվականից, երբ միասին որոշել էին ստեղծել Top 10 նախագիծը, որը, ըստ Աղախանյանի, հաջողված նախագիծ էր։ 

«1988 թվից Հայկոյին գիտեմ, մենք մոտ ընկերներ ենք եղել, եթե նա չլիներ, Top 10 ռաբիզը չէր լինի։ Իր բարությունն ու համեստությունը մեր ասպարեզում ոչ ոք չունի։ Իր ամենասիրելի բառն էր «ախպերս», դե մնացած բառերը չեմ կարող ասել, եթերային չէ», -ծիծաղում է նա։ Աղախանյանի խոսքով՝ ցանկացած բան Հայկոյի հետ կապված՝ ինչ էլ լինի, պատրաստ է իրագործել։ 

Հիշեցնենք, որ այսօր Մարզահամերգային համալիրում տեղի է ունենում սիրված երգիչ Հայկոյին նվիրված համերգ՝ երգչի 49-րդ տարեդարձի կապակցությամբ։ Երգիչը մահացել էր 2021 թ․ սեպտեմբերի 29-ին։ Նա վարակվել էր կորոնավիրուսով։ Մանրամասն՝ տեսանյութում։