Պավել Պրիլուչնին խոստովանել է, թե ինչու է ամուսնացել Զեփյուռ Բրուտյանի հետ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Պավել Պրիլուչնին խոստովանել է, թե ինչու է ամուսնացել Զեփյուռ Բրուտյանի հետ




Պավել Պրիլուչնին խոստովանել է, թե ինչու է ամուսնացել Զեփյուռ Բրուտյանի հետ։ Դերասանի հետ հարցազրույցը հրապարակվել է YouTube-յան «Стрелец-молодец» ալիքում։ Պրիլուչնին նշել է, որ այս հարաբերություններում ինքը ստիպված չէ փոխել իրեն։

«Ես հիմա կարիք չունեմ որեւէ բան փոխելու իմ վարքագծում։ Մենք միմյանց շատ լավ ենք հասկանում, ունենք նույն մտածելակերպը, արժեքները»,- ասել է դերասանը։

Պրիլուչնին նաեւ խոստովանել է, որ հանդիպել է իր ապագա կնոջը, երբ ամուսնացած է եղել Ագաթա Մուցենիեցեի հետ։ Պրիլուչնին ու Բրուտյանը միասին նկարահանվել են «Վանդակում» հեռուստասերիալում, որը թողարկվել է 2019 թվականին։ Պրիլուչնին նշել է, որ Բրուտյանն անմիջապես դուր է եկել իրեն։

«Նա նկարահանվել է «Վանդակում» սերիալի առաջին մասում։ Ընկերացել էինք, միմյանց շնորհավորում էինք տոների առիթով, ոչ ավելին։ Նա ինձ շատ էր դուր գալիս որպես մարդ, բայց ես միշտ մտածում էի. «Եթե նա ավելի մեծ լիներ․․․ այնքան գեղեցիկ աղջիկ է»: Այո՛, ես այդ ժամանակ ամուսնացած էի։ Ճիշտ է, ընտանիքում արդեն հարաբերություններն այնքան էլ լավ չէին, բայց, այնուամենայնիվ, ես չէի… կարեւոր չէ», - ասել է դերասանը:

Ըստ Պրիլուչնիի, Բրուտյանն իրեն գերել է իր դաստիարակությամբ։ Նա իր կնոջը բնութագրել է որպես շատ համեստ աղջիկ ու նշել, որ նա գիտի՝ ինչպես պաշտպանել իրեն։

«Նա շատ փոքր էր։ Նա դեռ փոքր է, փոքրամարմին: Բայց ես միշտ նայում էի նրան, եւ ինձ շատ էր դուր գալիս, թե ինչպես է նա վարվում տղամարդկանց հետ։ Նա երբեք թույլ չի տա, որ դու մոտենաս իրեն, ինչ-որ սխալ բան անես, տգեղ վերաբերվես: Նա ճիշտ վարքագիծ է դրսեւորում։ Մտածեցում էի․ «Կեցցե նա»: Նա շատ համեստ է, նրա մասին կարելի է ժամերով խոսել »,- հավելել է Պրիլուչնին:

Աղբյուրը՝ RBC