«Երևանյան հեռանկարների» աշնանային համերգաշարը կմեկնարկի աննախադեպ համերգով - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Երևանյան հեռանկարների» աշնանային համերգաշարը կմեկնարկի աննախադեպ համերգով



 Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ «Երևանյան հեռանկարների» միջազգային երաժշտական 23-րդ փառատոնի աշնանային համերգաշարը կմեկնարկի Արամ Խաչատրյան համերգասրահում սեպտեմբերի 12-ին ժամը 19:30 կայանալիք անմոռանալի համերգով: 

Համերգաշարի մեկնարկային համերգը նվիրված է Եվրոպական փառատոնային ասոցիացիայի 70-րդ հոբելլանական գագաթնաժողովին և Արվեստի միջազգային համաժողովին:

 Համերգի մենակատարն է անվանի ջութակահար՝ Սերգեյ Խաչատրյանը և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը: 

Ծրագրում կհնչի Ստեփան Ռոստոմյան, Սիմֆոնիա թիվ 1 Յան Սիբելիուս, Ջութակի կոնցերտ ռե մինոր, երկ 47 Արամ Խաչատրյան, Երեք հատված «Սպարտակ» բալետից: