Ի՞նչ գիտի Ֆիգուն հայկական ֆուտբոլի մասին և հայ ֆուտբոլիստներից ո՞ւմ է ճանաչում. ՏԵՍԱՆՅՈՒԹ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ի՞նչ գիտի Ֆիգուն հայկական ֆուտբոլի մասին և հայ ֆուտբոլիստներից ո՞ւմ է ճանաչում. ՏԵՍԱՆՅՈՒԹ



Աշխարհահռչակ ֆուտբոլային աստղ Լուշի Ֆիգուն, ինչպես արդեն տեղեկացրել ենք, գտնվում է Երևանում։ Նա Հայաստան է ժամանել «Դիջիթեյն» (Digitain) ընկերության հրավերով։ 

Ֆիգուն և «Դիջիթեյնը» համագործակցելու են իրար հետ, և լեգենդար ֆուտբոլիստը լինելու է «Դիջիթեյնի» դեսպանը կամ, ինչպես ասում են, «brand ambassador»-ը՝ ամբողջ աշխարհում։ Այս առիթով կազմակերպված հանդիպման ժամանակ Hraparak.am-ը հետաքրքրվեց լեգենդար ֆուտբոլիստից, թե հայ ֆուտբոլիստներից ո՞ւմ է ճանաչում, կա՞ մեկը, որի հետ անձնական շփում է ունեցել և ի՞նչ կարող է ասել նրանց մասին։ Նաև հարցրինք՝ ի՞նչ կարող է մաղթել Հայաստանի ֆուտբոլի հավաքականին և ի՞նչ է պակասում մեր հավաքականին՝ ավելի մեծ հաջողությունն գրանցելու համար։ 

«Անկեղծ ասած՝ չգիտեմ, որովհետև հայկական ֆուտբոլի խաղերին չեմ հետևում, տեղեկատվություն չունեմ, որովհետև Եվրչոպաում այդ ինֆորմացիան ինձ չի հասնում։ Շատ չեմ հետևում հիմա ֆուտբոլին ընդհանրապես, բայց ես աշխատում եմ ֆուտբոլի ոլորտում, և, անշուշտ, գաղափար ունեմ ֆոտբոլի մասին։ Ես ունեմ իմ փորձառությունը, ես չեմ կարող ասել՝ որն է սխալ, ինչն է ավելի լավ, որովհետև ես այստեղ չեմ ապրում, ես չեմ դիտում այստեղի ֆոտբոլի խաղերը։ Ես չեմ կարծում, որ ճիշտ է կարծիք հայտնել մի բանի ամսին, որի մասին տեղեկատվության չեմ տիրապետում»,-ասաց Ֆիգուն։ Նրա խոսքով՝ հաջողության հասնելու համար պետք է ոչ միայն շատ աշխատել, այլև ունենալ տաղանդ դրա համար։