Լրահոս

Սեպտեմբեր ամսվա աստղագուշակ՝ կենդանակերպի բոլոր նշանների համար


Խոյ

Սեպտեմբերին Խոյերը պետք է շատ ջանք գործադրեն: Բոլոր բանակցությունները կհայտնվեն փակուղում, ուստի անհրաժեշտ կլինի դիմել հովանավորների և ազդեցիկ մարդկանց, մի խոսքով` փնտրել շրջանցիկ ուղիներ: Սպասելը վտանգավոր է, քանի որ հենց սեպտեմբերին Խոյերի համար հեռանկարային շատ կարևոր հարցեր են լուծվելու: Դա վերաբերում է ինչպես մասնագիտական, այնպես էլ անձնական կյանքին: Ոչ մի դեպքում չի կարելի ռիսկի դիմել:

Ցուլ

Սեպտեմբերին Ցուլերին երկար սպասված փոփոխություններ են սպասվում, սակայն դա տեղի կունենա այն ժամանակ, երբ Ցլերը զբաղված կլինեն ինչ-որ այլ բանով: Չի բացառվում խառնաշփոթության և անվստահության վիճակը: Խնդիրներից խուսափելու համար անհրաժեշտ է միանգամից անցնել աշխատանքի: Ախորժակն ուտելիս է բացվում:

Երկվորյակ

Սեպտեմբերին Երկվորյակները կարիք կունենան, որ մարդիկ խղճան իրենց և միաժամանակ հիանան իրենցով: Բացի այն, որ Երկվորյակները ոչ առաջինին կհասնեն, ոչ էլ երկրորդին, նրանց շրջապատում կհայտնվի մեկը, ով իրեն նույն կերպ կպահի: Հաճելի բացահայտում չի լինի, սակայն դա նրանց համար առիթ կլինի ուղղել իրենց վարքը:

Խեցգետին

Սեպտեմբերին Խեցգետինները կկանգնեն ընտրության առջև: Երկար ժամանակ կպահանջվի պատրաստվելու և տարբերակների մասին խորհելու համար: Գուցե կախվածություն առաջանա ինֆորմացիոն աղբյուրներից կամ ինչ-որ հեղինակությունից: Ամեն դեպքում Խեցգետինները կկարողանան ճիշտ ընտրություն կայացնել:

Առյուծ

Սեպտեմբերին Առյուծներին աշխատավայրում կխանգարեն: Հաճախ տեսչական կազմակերպությունների կողմից: Առյուծները նյարդային կլինեն, սակայն բախտը կժպտա այն Առյուծներին, որոնք կհաջողացնեն հմայիչ և բարեհոգի մնալ: Աստղերը խորհուրդ են տալիս Առյուծներին չբարձրաձայնել իրենց հաջողությունների մասին:

Կույս

Սեպտեմբերին Կույսերին կհաջողվեն միայն հանրային նախագծերը: Մարդկանց շրջապատում Կույսերը կլինեն սրամիտ, խելացի և շատ աշխույժ: Սակայն պետք է պատրաստ լինել նրան, որ ողջ ամիս անսպասելի փոփոխություններ կլինեն:

Կշեռք

Սեպտեմբերը Կշեռքների համար հանգիստ կանցնի: Աշխատանքը սովորականից շատ չի լինի: Ձեզնով զբաղվելու ժամանակ կունենաք: Նոր ծանոթներից մեկը կփորձի ավելի մտերմանալ ձեզ հետ: Ամենայն հավանականությամբ նա այն չէ, ինչ ցույց է տալիս:

Կարիճ

Կարիճների համար Սեպտեմբերը լարված կլինի. հասարակության մեջ նրանց կվիրավորեն, իսկ նեղ շրջապատում կդրդեն անիմաստ տհաճ վեճի: Գործերը նույնպես չեն հաջողվի: Սեպտեմբերն ավելի հարմար է հանգստի համար:

Աղեղնավոր

Աղեղնավորիների համար Սեպտեմբերը հաղթական կլինի: Նրանց կգովաբանեն և աշխատանքում առաջ գնալու հնարավորություններ կընձեռեն: Ճիշտ է Աղեղնավորներին իրենց շուրջ այս ողջ աղմուկն անարժան կթվա, ինչը, սակայն, չի խանգարի իրենց օգտվել իրերի այսպիսի հաջող դասավորությունից:

Այծեղջյուր

Սեպտեմբերին Այծեղջյուրների գործերը հաջող կդասավորվեն: Նրանք կկարողանան կառավարել իրավիճակը և ինչ-որ չափով ազդել դրա հետագա զարգացման վրա: Գործերում ժամանակավոր դադար կլինի, որը կապված կլինի ինչ-որ մեծ նախագծի հետ: Կուրախացնեն ընտանիքի անդամները: Տանը կլինի ջերմ և ուրախ մթնոլորտ:

Ջրհոս

Սեպտեմբերին Ջրհոսները հրաժեշտ կտան ինչ-որ մեկի կամ ինչ-որ բանի: Աշխատելն ավելի հեշտ կլինի: Ամեն ինչում նրանք ստիպված կլինեն հույսը դնել ներքին ձայնի վրա: Ջրհոսները կկարողանան օգուտ քաղել հին ծանոթություններից:

Ձկներ

Սեպտեմբերին ձկները ստիպված կլինեն պահել սովորական կարգապահությունն ու պարտականությունները, որովհետև գործնական հետաքրքրությունների շրջանակը կսեղմվի մինչև մի քանի կարևոր նախագիծ: Պետք է ընտրել միայն իրական գործերը: Պետք է պատրաստ լինել նրան, որ հարազատներն ու ընկերները շատ կշեղեն ձեզ ձեր գործերից: