«Հենրիխ Մխիթարյանի «Ինտեր»-ում հայտնվելը խոսում է նրա տաղանդի մասին». Լուիշ Ֆիգու - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Հենրիխ Մխիթարյանի «Ինտեր»-ում հայտնվելը խոսում է նրա տաղանդի մասին». Լուիշ Ֆիգու




Պորտուգալացի լեգենդար ֆուտբոլիստ Լուիշ Ֆիգուն անդրադարձավ Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ, Միլանի «Ինտեր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խաղին: Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Ֆիգուն նշեց, որ Հենրիխ Մխիթարյանի «Ինտեր»-ում հայտնվելը խոսում է նրա տաղանդի մասին. «Ինտեր»-ն Իտալիայի լավագույն ակումբներից մեկն է:

«Միշտ կարևոր է, որ Հայաստանի խաղացողները ձգտեն ավելիին ու հայտնվեն ուժեղ առաջնություններում: Դա կօգնի նաև Հայաստանի հավաքականին: Բացի այդ էլ նրանք միշտ օրինակ են երեխաների համար ու օգնում են ավելի շատ սիրել ֆուտբոլը: Ինքս էլ փոքր տարիքում շատ կուռքեր եմ ունեցել, որոնց փորձել եմ նմանվել»,- ասաց Ֆիգուն: