Հայտնիները շնորհավորել են սեպտեմբերի 1-ն ու իրենց զավակների լուսանկարները հրապարակել


Երգչուհի Աննա Թովմասյանը հրապարակել է դստեր լուսանկարն ու բարի ճանապարհ մաղթել իր եւ երգիչ Արամեի դստերը: «Քեզ բարի ճանապարհ իմ աղջիկ», - լուսանկարին կից գրել է Աննան:

Սեպտեմբեր մեկյան լուսանկար է հրապարակել նաեւ հաղորդավարուհի Լիլիթ Մուրադյանն ով ամուսնացած է հաղորդավար Վահե Խանամիրյանի հետ: Կադրին կից հաղորդավարուհին գրել է. «Անդրեան գնաց առաջին դասարան, արդեն մեծ աղջիկ է, ես էլ մեծ կին. բոլոր ճուտիկների սեպտեմբերի 1-ը շնորհավոր: Դուք մենակ առողջ եղեք, մնացածը մենք կանենք»:

Երեխաներին դպրոց են ճանապարհել նաեւ դիջեյ Ժակն ու կինը: Նրանց ավագ դուստրը ավարտական դասարանում է, իսկ փոքրը՝ առաջին: Հրապարակմանը կից Ժակը մակագրել է. «Այսօր մերոնց ճանապարհեցինք առաջին ու վերջին դասարաններ: Հաջող ուսումնական տարի եմ մաղքում բոլորին: Ինչ էլ որ պատահի այս անկանխատեսելի կյանքում, գիտելիքը միշտ առավելություն է»:

Այսօր իրենց որդուն առաջին դասարան են ճանապարհել նաեւ հաղորդավարուհի, պրոդյուսեր Արեւիկ Ուդումյանն ու իրավաբան Արամ Վարդեւանյանը: «Խառն ենք. հուզված», - հրապարակած լուսանկարին կից գրել է հաղորդավարուհին:

Երգչուհի Անուշիկ Ալավերդյանը ընտանեկան ավանդական լուսանկար է հրապարակել՝ մակագրելով «Սեպտեմբերի 1-ի մեր ավանդական նկարը»: Կից հեշթեգով երգչուհին նշել է որ դուստրը երկրորդ դասարանում է:

Այս տարի 2-րդ դասարան է հաճախում նաեւ գեղեցկուհի, «Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» Լուսինե Թովմասյանը: Հրապարակմանը կից գեղեցկուհին շնորհավորել է սեպտեմբերի 1-ը: Լուսանկարներից մեկում գեղեցկուհու որդին ծաղիկները ձեռքին կանգնած է ուսումնական կենտրոնի դիմաց:
Դպրոց է հաճախել դերասան Դավիթ Հակոբյանի տղան։ Դերասանը լուսանկարներով կիսվել է իր ինստագրամյան էջում։
Դերասանուհի Ռոմելա Հովհաննիսյանի աղջիկը ևս հաճախել է դպրոց։
Երգչուհի Նունե Եսայանի և հաղորդավար, դերասան Ավո Խալաթյանի դուստրը ևս հաճախել է դպրոց այս մասին տեղեկանում ենք երգչհու ֆեյսբուքյան էջից։ Նա լուսանկար է հրապարակել։