Ռոնալդուն կմնա «Մանչեսթեր Յունայթեդում» - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ռոնալդուն կմնա «Մանչեսթեր Յունայթեդում»




Պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կմնա անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում», հաղորդում է La Gazetta dello Sport-ը։

37-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով իտալական «Նապոլին» էր հետաքրքրված, բայց գործարքը չի կայանա, քանի որ պորտուգալացու գործակալ Ժորժե Մենդեշն այդպես էլ չի կարողացել լուծել տեղափոխության խոչընդոտները։

Ավելի վաղ պորտուգալացու ծառայություններով հետաքրքրված էին Մադրիդի «Աթլետիկոն», Լոնդոնի «Չելսին» և Լիսաբոնի «Բենֆիկան»։

Ռոնալդուի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսը։

2022/23 մրցաշրջանում հարձակվողը մասնակցել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 4 խաղի, սակայն աչքի չի ընկել արդյունավետ գործողություններով։