Մագնուս Կարլսենը կյանքն անիմաստ է համարում - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Մագնուս Կարլսենը կյանքն անիմաստ է համարում




Շախմատի աշխարհի չեմպիոն, ՖԻԴԵ-ի դասակարգման առաջատար, նորվեգացի գրոսմայստեր Մագնուս Կարլսենը պատմել է, թե որևէ իմաստ չի տեսնում կյանքի մեջ։

«Ակնհայտ է, որ կյանքը չունի իմաստ։ Կարծում եմ, որ մենք պատահաբար ենք հայտնվել այստեղ։ Իմաստ չկա, ամեն բան ինչ-որ պահի ավարտվում է։ Սակայն կյանքը հրաշալի բան է։ Եթե նույնիսկ չկա իմաստ, կարելի է ունենալ սեփական նպատակները։ Սակայն ես վստահ եմ, որ առանձնահատուկ իմաստ չկա։ Իմաստ չեմ տեսնում փնտրել այն»,- ասել է Մագնուս Կարլսենը ամերիկացի գիտնական Լեքս Ֆրիդմանի հետ յութուբյան ալիքում զրույցի ընթացքում։

Հիշեցնենք, որ Մագնուս Կարլսենն աշխարհի անփոփոխ չեմպիոն է 2013 թվականից։ Նա տիտղոսը պաշտպանել է 4 անգամ։ Ներջերս 31-ամյա նորվեգացին որոշել էր չպաշտպանել տիտղոսը և հրաժարել էր Հավակնորդների մրցաշարի հաղթող Յան Նեպոմնյաշչու հետ մրցամարտից։ Ռուսաստանցի գրոսմայստերի մրցակիցն աշխարհի չեմպիոնի մրցամարտում կլինի չինացի Դին Լիրենը, որը Հավակնորդների մրցաշարում զբաղեցրել էր երկրորդ տեղը։