Հայ չեմպիոնների սեպտեմբերի 1-ը․ ՖՈՏՈՇԱՐՔ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Հայ չեմպիոնների սեպտեմբերի 1-ը․ ՖՈՏՈՇԱՐՔ




Սեպտեմբերի 1-ին Հայաստանը նշում է գիտելիքի եւ դպրության օրը: Շատերն այսօր առաջին քայլերն են անում դպրոց, մյուսներն էլ նորից վերհիշում դպրոցական տարիները, աշակերտական կյանքը:

Սեպտեմբերի 1-ի կապակցությամբ NEWS.am Sport-ը շարունակում է հայ չեմպիոնների հետ վերհիշել դպրոցական տարիները, առաջին զանգը:

Առաջին սեպտեմբերի 1-ը վերհիշել են ֆուտբոլի Հայաստանի հավաքականի անդամները, շախմատիստները, ըմբիշներ, ծանրամարտիկներն ու բռնցքամարտիկները:

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի եւ ղազախական «Աստանայի» պաշտպան Կամո Հովհաննիսյանի առաջին զանգը հնչել է 2000 թվականին: Առաջին դասարան գնացել է Բելառուսում: Հայաստանում սովորել է Երեւանի Մուրացանի անվան թիվ 18 միջնակարգ դպրոցում, որտեղ էլ 2010 թվականին ավարտել է դպրոցը:



Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի եւ լեհական «Պոգոնի» կիսապաշտպան Վահան Բիչախչյանի առաջին զանգը հնչել է 2005 թվականի սեպտեմբերի մեկին Գյումրիի թիվ 37 դպրոցում:


Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը սովորել է Գերմանիայի Վիսբադեն քաղաքի դպրոցում:



Շախմատի Համաշխարհային օլիմպիադայի փոխչեմպիոն, գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանն առաջին դասարան գնացել է 1998 թվականին Երեւանի թիվ 109 դպրոցում:



Համաշխարհային օլիմպիադայի կրկնակի չեմպիոն, Հայաստանի հավաքականի նախկին խաղացող Տիգրան Լ. Պետրոսյանը սովորել է Երեւանի Եղիշե Չարենցի անվան թիվ 67 դպրոցում: Առաջին դասարան գնացել է 1991 թվականին:



Բռնցքամարտի աշխարհի փոխչեմպիոն Դավիթ Չալոյանի առաջին զանգը հնչել է 2004 թվականի սեպտեմբերի 1-ին Շիրակի մարզի Այգաբաց գյուղի միջնակարգ դպրոցում:



Ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն, Հայաստանի հավաքականի առաջատար Հռիփսիմե Խուրշուդյանը սովորել է Կոտայքի մարզի Քասախ համայնքի Ռոբերտ Գեւորգյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցում: Ծանրոդուհու առաջին զանգը հնչել է 1994 թվականին:



Ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն, Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների չեմպիոն Ռաֆիկ Հարությունյանը սովորել է Գյումրու թիվ 2 դպրոցում: Առաջին դասարան գնացել է 2006 թվականին:



Հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն, Եվրոպայի փոխչեմպիոն, աշխարհի անհատական գավաթի խաղարկության արծաթե մեդալակիր, Մ23 Եվրոպայի չեմպիոն Մալխաս Ամոյանն առաջին դասարան գնացել է 2005 թվականին Երեւանում, Խրիմյան Հայրիկի անվան թիվ 10 դպրոց:



Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի բրոնզե մեդալակիր, Մ23 աշխարհի չեմպիոն Արսեն Հարությունյան հաճախել է Արարատի մարզի Մարմարաշեն գյուղի դպրոց:



Բռնցքամարտի Եվրոպայի փոխչեմպիոն Ռաֆայել Հովհաննիսյանի առաջին սեպտեմբերի մեկը եղել է 2007 թվականին Երեւանի Սիամանթոյի անվան 162 դպրոցում:



Բռնցքամարտի երիտասարդների Եվրոպայի չեմպիոն Էրիկ Իսրայելյանը 2022 թվականին է ավարտել դպրոցը: Սովորել է Երեւանի Ալեքսանդր Մյասնիկյանի անվան թիվ 66 դպրոցում: Առաջին դասարան գնացել է 2010 թվականին: