Նովոսիբիրսկում մի ձեռք ունեցող բռնցքամարտիկ Կարապետյանը հարձակվել է հանդիսատեսի վրա - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Նովոսիբիրսկում մի ձեռք ունեցող բռնցքամարտիկ Կարապետյանը հարձակվել է հանդիսատեսի վրա




Սիբիրի մարտական ​​լիգայի (SFL) մրցաշարում տեղի ունեցած միջադեպի մասնակից է դարձել մի ձեռք ունեցող խառը ոճի (MMA) մարտիկ Ալեքսանդր Կարապետյանը։

Մարզիկը պարտություն է կրել Նովոսիբիրսկում կայացած մրցաշարում, որից հետո հարցազրույց է տվել։ Լսելով դահլիճից հայհոյանքներ՝ Կարապետյանը դեն է նետել խոսափողը, դուրս թռել վանդակից ու հարձակվել հանդիսատեսներից մեկի վրա։ Ծեծկռտուքն ընդհատվել է անվտանգության աշխատակիցների կողմից։


Բռնցքամարտիկը հիվանդության պատճառով կորցրել է ձախ նախաբազուկը 18 տարեկանում։