Երևանում Արցախի անկախությանը նվիրված միջոցառմանը երգել են Գայա Արզումանյանը և Շուշան Պետրոսյանը

Երգչուհի Գայա Արզումանյանը Երևանում Արցախի անկախությանը նվիրված միջոցառմանը կատարեց Արցախին նվիրված «Կարոտում եմ քեզ, Արցախ», «Երկիր Արցախ» և իր այլ երգերը։
Կատարումով հանդես եկավ նաև երգչուհի Շուշան Պետրոսյանը։ Այսպիսով ավարտվեց շուրջ երկու ամսվա դադարից հետո ընդդիմության առաջին հանրահավաքը։