Արդեն հայտնի է ՈւԵՖԱ-ի պատանեկան լիգայում «Փյունիկի» մրցակցի անունը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Արդեն հայտնի է ՈւԵՖԱ-ի պատանեկան լիգայում «Փյունիկի» մրցակցի անունը




Շվեյցարիայի Նիոն քաղաքում տեղի ունեցավ ՈւԵՖԱ-ի պատանեկան լիգայի առաջին և երկրորդ փուլերի վիճակահանությունը, որտեղ «Փյունիկի» մինչև 18 տարեկանների թիմն ընդգրկված էր ներքին չեմպիոնների ուղում:

Վիճակահանության արդյունքում պարզ դարձավ, որ «Փյունիկի» մրցակիցը կլինի ֆրանսիական «Նանտը»:

Առաջին հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 14-ին, Նանտում, իսկ պատասխան խաղը՝ հոկտեմբերի 5-ին, Երևանում։

Նշենք, որ 2-րդ փուլի վիճակահանությամբ այս զույգի հաղթողը 2-րդ փուլում կհանդիպի Մյոլդե (Նորվեգիա) — Հիբերնիան (Շոտլանդիա) զույգի հաղթողի հետ։ Խաղերը կկայանան հոկտեմբերի 26-ին և նոյեմբերի 2-ին։