21 տրանսֆեր․ Պրեմիեր լիգայի նորեկի ռեկորդը

Անգլիայի Պրեմիեր լիգա վերադարձած «Նոթինգեմ Ֆորեսթն» ավարտված տրանսֆերային պատուհանի ընթացքում ձեռքբերումների քանակով գերազանցել է լոնդոնյան «Քրիստալ Փելասի» ռեկորդը, հաղորդում է ESPN-ը:
«Նոթինգեմ Ֆորեսթը» 21 տրանսֆեր է իրականացրել: «Քրստալ Փելասը» 2013 թվականին 17 ձեռքեբերում էր ունեցել մեկ տրանսֆերային պատուհանի ընթացքում:
«Նոթինգեմ Ֆորեսթը» դեռևս երկու գործարք կարող է իրականացնել՝ չնայած տրանսֆերային պատուհանի փակվելուն: Անգլիական ակումբն ազատ գործակալի կարգավիճակում կարող են համալրել կոտդիվուարցի պաշտպան Սերժ Օրյեն և բելգիացի հարձակվող Միշի Բատշուային, որոնց հետ բանավոր համաձայնության են եկել:
Հիշեցնենք, որ «Նոթինգեմ Ֆորեսթն» Անգլիայի Պրեմիեր լիգայում անցկացրած 5 խաղից հետո 4 միավորով 15-րդն է: