Թբիլիսիում չեղարկվել են Գալկինի, Մելաձեի և Մակարևիչի համերգները - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Թբիլիսիում չեղարկվել են Գալկինի, Մելաձեի և Մակարևիչի համերգները




Թբիլիսիում չեղարկվել են արտիստներ Մաքսիմ Գալկինի, Վալերի Մելաձեի, ինչպես նաև Ուկրաինային աջակցող «Машина времени» խմբի համերգները, հայտնում է «ՌԻԱ»-ն` հղում անելով տոմսերի վաճառքի ծառայությամբ զբաղվող Biletebi.ge ծառայությանը:

«Օրերս հայտնի դարձավ, որ, չնայած հազարավոր տոմսերի վաճառքին, երեք համերգների կազմակերպիչներին մերժել են միջոցառման անցկացումը տվյալ Սպորտի պալատում. պատճառը վերանորոգման աշխատանքներ են։ Անհավանական է, որ մասնավոր կազմակերպությունը սեփական նախաձեռնությամբ հրաժարվում է եկամուտներից և իր հեղինակությունը վնասելու քայլեր է անում։ Ակնհայտ է, որ դա տեղի է ունեցել քաղաքական համատեքստում»,– ասված է հայտարարությունում:

Նշվում է, թե չեղարկում են այն արտիստների ելույթները, որոնք բացահայտ աջակցում են Ուկրաինային և, որոնց աջակցում են ուկրաինացիները։