Կենդանակերպի 6 ամենաանկանխատեսելի նշանները - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Կենդանակերպի 6 ամենաանկանխատեսելի նշանները




Ըստ կենդանակերպի ովքե՞ր են նրանք, այդ անկանխատեսելիները: Հիմա կպարզենք․

Ջրհոս

Կենդանակերպի ամենաանկանխատեսելի նշանը, անկասկած, համարվում է Ջրհոսը։ Այս մարդու մոտ բացակայում են ցանկացած շրջանակներ ու սահմանափակումներ, նա կապվածություն չունի ոչ որոշակի վայրի, ոչ կոնկրետ մարդու հետ, և դրա համար էլ ցանկացած վայրկյանի կարող է անհետանալ մի տեղից ու հայտնվել մեկ ուրիշ վայրում, անգամ՝ ամենաանսպասելի տեղում։ Բայց Ջրհոսների անկանխատեսելիությունը միայն ֆիզիկական ազատության մեջ չի թաքնված։

Նա իսկական ընդդիմադիր տեսակ է, ով լրիվ այլ կերպ է մտածում։ Ջրհոսն ինքնատիպ ու անկանխատեսելի է իր որոշումների մեջ, իսկ հստակ գծված պլանի փոխարեն՝ միշտ գերադասում է էքսպրոմտը։ Եվ ամեն ինչի նկատմամբ իր ոչ ստանդարտ մոտեցումով էլ Ջրհոսը մարդկանց մոտ հետաքրքրություն է առաջացնում։

Միևնույն ժամանակ մարդիկ հազվադեպ են մտերմանում Ջրհոսների հետ, քանի որ նա սիրում է շոկի ենթարկել մարդկանց իր արտաքին տեսքով, արարքներով ու արտահայտություններով։ Նա գիտի դա, բայց շարունակում է գնալ իր ճանապարհով, քանի որ բացարձակապես ուշադրություն չի դարձնում ուրիշի կարծիքին։

Այծեղջյուր

Միայն ամենամտերիմ ու հարազատ մարդիկ կարող են Այծեղջյուրների կողքին իրենց անվտանգ զգալ։ Մնացածներն իրենց ամենաքիչն անհարմարավետ կզգան։ Միշտ կշռադատող, իմաստուն ու գործնական Այծեղջյուրներն ամբողջովին փոխվում են, երբ իրենց խոցելի են զգում, կամ երբ սկսում են նախանձել ուրիշ մարդկանց։

Հետաքրքիր է, որ մեծ մասամբ այդ տհաճ զգացողությունները կապված են ֆինանսների հետ։ Երբ Այծեղջյուրին խոցում է ուրիշի ապահովվածությունը, և նրա սրտում բուն է դնում նախանձը, նա լրիվ անկանխատեսելի է դառնում։ Այդ վիճակում այդ մարդուց կարելի է սպասել ցանկացած ստորություն։

Երկվորյակներ

Երկվորյակի նշանին պատկանող ցանկացած ներկայացուցչին բնորոշ երկակի բնույթն այս մարդկանց ամենաանկախատեսելիներից է դարձնում։ Նրանք ատում են պլաններ կազմելը, միշտ գործում են պահի թելադրանքով և ինչպես կցանկանան։ Բնականաբար, շրջապատողները չեն կարող կանխատեսել, թե Երկվորյակն ինչպես կգործի այս կամ այն իրավիճակում, քանի որ դա չգիտի նույնիսկ ինքը՝ Երկվորյակը։

Բացի դրանից, Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները բավականին երկերեսանի անձնավորություններ են, խորամանկ մարդիկ, ովքեր երբեք բացահայտորեն չեն խոսում իրենց մտադրությունների մասին, բայց եթե ինչ-որ բան մտածել են, անպայման կհասնեն դրան բամբասանքների ու ինտրիգների եղանակով։ Յուրաքանչյուրը գիտի, որ Երկվորյակների հետ պետք է զգույշ լինել։ Միևնույն ժամանակ՝ դուք երբեք չեք կարող ապացուցել նրա մեղքը։

Խեցգետին

Խեցգետինը Կենդանակերպի ամենահանելուկային նշանն է։ Այս մարդու տրամադրությունը կարող է օրական 10 անգամ փոխվել, և եթե դուք հայտնվեք նրա կողքին, հենց դուք կդառնաք նրա արցունքների ու վատ տրամադրության պատճառը։ Եվ հենց դուք էլ բարձրացնում եք նրա տրամադրությունը՝ դրա համար բացարձակապես ոչինչ չձեռնարկելով։ Խեցգետինն ինքն անձամբ կանի ամեն բան, կնեղանա էլ, կհաշտվի էլ։

Խեցգետինների հետ իսկապես բարդ է։ Հնարավոր է, հենց այդ պատճառով էլ նրանք դժվար են ընտանիք կազմում։ Խեցգետինները երբեք մինչև վերջ անկեղծ չեն լինում, և զուգընկերը պարզապես չգիտի, թե ինչ ապագա է նրան սպասվում այդ մարդու կողքին։ Բացի դրանից, Խեցգետինը կարող է մեծ ու ուրախ երեկույթ կազմակերպել ու լինել անհավանական փնթփնթան մեկը։ Նա կարող է իր պատմություններով ուրախացնել ձեզ, կատակներ անել, իսկ կարող է նաև իր հավերժ նվնվոցով ու նեղացածությամբ փչացնել ձեր տրամադրությունը։ Եվ ամեն օր, հանդիպելով Խեցգետնին, դուք չգիտեք, թե ինչ սպասեք այդ անկանխատեսելի մարդուց։

Կարիճ

Սրանք ամենահամառ անձնավորություններն են Կենդանակերպի բոլոր նշանների մեջ։ Երբ Կարիճին ինչ-որ բա պետք է, նա կաշվից դուրս կգա, բայց կհասնի իր ուզածին։ Այդ պահերին Կարիճները խիստ անկանխատեսելի են դառնում։ Կարիճը պատրաստ է գնալ ցանկացած ստորության ու կատարել յուրաքանչյուր բան, եթե դուք հանկարծ կանգնեք նրա ճանապարհին։

Եթե հարկավոր է ձեզ արջի ծառայություն մատուցել, նա դա կանի, իսկ եթե զգա, որ ձեզ վրա ազդում են սպառնալիքներն ու վախեցնելը, նա կդիմի դրան։ Ճգնաժամային իրավիճակներում Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչների մոտ անհետանում են բոլոր բարոյական սկզբունքները, ինչը շատ զարմանալի է, քանի որ մարդկանց մեծ մասը Կարիճին գիտի՝ որպես համեստ, բարեհամբույր, բարեսիրտ ու դաստիարակված մարդու, ով միշտ պատրաստ է օգնության հասնել։

Մտերիմները գիտեն, որ Կարիճը կարող է ամենաիսկական սեփականատեր ու բռնարար լինել, որ նա կարող է քինախնդիր լինել ու տարիներով դաժան վրեժի պլան մշակել։

Խոյ

Խոյն առանձնանում է իմպուլսիվությամբ, և դա Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներին խիստ անկանխատեսելի է դարձում։ Խոյերը չափազանց վտանգավոր են, քանի որ զայրույթի պոռթկման պահին կարող են տարբեր քայլերի գնալ՝ բացարձակապես չմտածելով հետևանքների մասին։

Այս անձանց կողքին դու ակամայից սկսում ես զգուշանալ, քանի որ նրանք անհամբեր ու անտակտ են, և միևնույն ժամանակ՝ կատարելապես վստահ իրենց ճշմարտացիության մեջ։ Դրա համար էլ մարդիկ աշխատում են չվիճել ու համաձայնել այս մարդկանց հետ։ Զարմանալի չէ, որ իրենց անկանխատեսելի բնավորության շնորհիվ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները հաճախ են ընկերներ կորցնում ու իրենց զրկում հաջողակ կարիերա կառուցելու հնարավորությունից։

Խոյերը շատ փոփոխական բնավորություն ունեն։ Կարող են վիրավորել մարդուն, իսկ 15 րոպե հետո ժպտալ այն մարդուն, ում հետ բուռն կերպով քիչ առաջ հարաբերություններ էին պարզում։