Բրայան Մեյը խոսել է տիեզերքում հնչող երաժշտության և Հայաստան կրկին այցի հնարավորության մասին

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասուլիսում, ի պատասխան հարցի, թե արդյոք կայցելի նորից Հայաստան՝ երաժիշտը կատակեց. «Եթե երկար ապրեմ, անպայման կգամ»:

Լրագրողները նաև հետաքրքրվեցին՝ ինչպե՞ս է Մեյը վերաբերում նրան, որ տիեզերքում, փաստորեն, ևս հնչում է երաժշտություն: Ըստ նրա՝ դա արվեստի և գիտության հիանալի համադրության օրինակ է:
Հարցին, թե ինչո՞ւ այսօր էլ չի ծնվում այնպիսի երաժշտություն, ինչպիսին «Queen» խմբինն է, Բիթլսինն է՝ Մեյը խոստովանեց. «Իմ սերնդի համար նույնիսկ մի փոքր բարդ է հասկանալ այսօրվա երաժշտությունը: Գուցե հենց տեխնոլոգիական միտումներն են տանում նրան, որ չկա նման երաժշտություն: Մեր բախտը բերել է. լինելով Queen-ի անդամ՝ միմյանց քննադատաբար էինք մոտենում: Եվ ստեղծագործ ոգին գալիս էր ներդաշնակության բալանսի: Հենց դա էր պահում «Queen»-ը»: