Սոֆիայի ԲԿՄԱ-ն հայտարարել է Ժիրայր Շաղոյանի տեղափոխության մասին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Սոֆիայի ԲԿՄԱ-ն հայտարարել է Ժիրայր Շաղոյանի տեղափոխության մասին




Այսօր Բուլղարիան ներկայացնող Սոֆիայի ԲԿՄԱ-ն հայտարարել է Ժիրայր Շաղոյանի տեղափոխության մասին։ Հայ ֆուտբոլիստը, որի տրանսֆերային իրավունքները պատկանում են «Արարատ-Արմենիային», վարձակալական հիմունքներով հանդես էր գալիս Երևանի ԲԿՄԱ-ում։

«Արարատ-Արմենիայի» մամուլի ծառայությունը հայտնում է, որ ֆուտբոլիստն այնտեղ հանդես կգա մեկ մրցաշրջան` վարձակալման հիմունքներով։ Մրցաշրջանի ավարտից հետո բուլղարական ակումբը հնարավորություն կունենա ձեռք բերել ամբողջական տրանսֆերը։

Ժիրայր Շաղոյանը «Արարատ-Արմենիայի» կազմը համալրել էր 2018 թ-ին։ Թիմի կազմում անցկացրել է 39 հանդիպում ու դարձել 3 գոլի հեղինակ, ինչպես նաև` Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 2018/19 մրցաշրջանի չեմպիոն:

Սոֆիայի ԲԿՄԱ-ն բուլղարական ամենատիտղոսակիր ֆուտբոլային ակումբն է` երկրի 31-ակի չեմպիոն և 21-ակի գավաթակիր։