Արքայազն Չարլզը դատի կտա Մեգան Մարքլին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Արքայազն Չարլզը դատի կտա Մեգան Մարքլին



Մեծ Բրիտանիայի գահաժառանգ արքայազն Չարլզը խորհրդակցում է փաստաբանների հետ՝ հասկանալու, թե ինչպես կարող է պատշաճ կերպով դատի տալ Մեգան Մարքլին:

Մեգան Մարքլի վերջին խոսքերն այն մասին, որ արքայազն Հարրին արքայազն Չարլզին ընդգրկել է իր «սեւ ցուցակում», բարկացրել են գահաժառանգին:

Փորձագետ Անժելե Լեւինը դեմ է արտահայտվել Մեգան Մարքլին`նշելով, որ, իր կարծիքով, նախկին դերասանուհին սիրելիին ընտանիքի դեմ է հանում եւ ամեն կերպ խոչընդոտում նրանց շփմանը:



«Ի՞նչ էր մտածում այս կինը. ի՞նչն է նրան դրդում անընդհատ ուշադրություն գրավել եւ միեւնույն ժամանակ հարվածել այն կառույցին, որը եղել է իրենից շատ ավելի առաջ եւ գույություն կունենա իրենից հետո. ես չեմ հասկանում: Եվ դա տեղի է ունենում ոչ միայն Մեծ Բրիտանիայում, դա տեղի է ունենում ամբողջ աշխարհում, մարդիկ տեսնում են: Կարծում եմ նա նպատակ ունի ազատվել բրիտանական թագավորական ընտանիքից: Հարրին ագրեսիվ է դարձել, իսկ Մարքլը նրան սովորեցրել է ատել ընտանիքը: Նա շատ լավ շփում ուներ հոր`արքայազն Չարլզի հետ եւ իրենք իրենց խնդիրներն ունեին, որոնք համատեղելի էին: Մարքլը պարզապես ոչնչացրեց այդ ամենը: Ես համոզված եմ, որ նա այժմ սարսափելի իրավիճակում է գտնվում», - ասել է փորձագետը:


Լուսանկարը`Getty Images