Սվետլանա Լոբոդան հայտարարել է Երևանում կայանալիք համերգի մասին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Սվետլանա Լոբոդան հայտարարել է Երևանում կայանալիք համերգի մասին




Ուկրաինացի երգչուհի Սվետլանա Լոբոդան տելեգրամյան իր ալիքում պատմել է շրջագայության մասին, որի շրջանակներում նաև համերգ է ունենալու Երևանում: Համերգը կկայանա հոկտեմբերի 18-ին:

«Մենք բոլորս այսօր ստիպված ենք ցրվել աշխարհով մեկ՝ մեր տներից հեռու, ուստի յուրաքանչյուր համերգ մեզ համար եզակի հնարավորություն է միասին ապրելու այս դժվարին ժամանակը:


Ուզում եմ հիշեցնել, որ համերգներից ստացված միջոցների մի մասը փոխանցում եմ իմ հայրենի քաղաքի՝ Իրփինի վերականգնմանը։ Ձեզանից յուրաքանչյուրը կարող է նաև միանալ և նպաստել՝ բարի գործ անելով»: