Պրոդյուսեր Ռուբեն Դիշդիշյանը կդառնա Ռուսաստանում Universal-ին փոխարինած ընկերության գործընկեր - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Պրոդյուսեր Ռուբեն Դիշդիշյանը կդառնա Ռուսաստանում Universal-ին փոխարինած ընկերության գործընկեր




Mars Media-ի հիմնադիր եւ Central Partnership-ի նախկին ղեկավար Ռուբեն Դիշդիշյանը կդառնա Ռուսաստանում Universal-ի մենեջերների կողմից հիմնադրված ֆիլմերի դիստրիբյուտորական ընկերության գործընկերը։ UPI-ի նախկին գործադիր տնօրեն Վադիմ Իվանովը եւ UPI-ի շուկայավարման նախկին տնօրեն Նիկոլայ Բորունկովը ստեղծել են ֆիլմերի տարածման նոր կառույց, որը կոչվում էր «Ատմոսֆերա Կինո»։

Պրոդյուսեր Ռոբերտ Դիշդիշյանը հանդես կգա որպես գործընկեր: Central Partnership-ում իր նախկին պաշտոնից հեռանալուց 11 տարի անց, Mars Media-ի հիմնադիրը կվերադառնա ֆիլմերի դիստրիբյուտորական բիզնես:

«Ատմոսֆերա Կինո» ընկերությունը կթողարկի բարձր բյուջեով ռուսական ֆիլմեր։ Ընկերության արտադրական փաթեթեում ներառված կլինեն Նյուրնբերգը, Վոլանդը եւ Ռոման Բորիսեւիչի ու Ալեքսեյ Պոպոգրեբսկու նոր ֆանտաստիկ նախագիծը` «Ամենամեծ լուսինը»: Բացի ռուսական բովանդակությունից, սպասվում են նաև արտասահմանյան գնումներ։ Վադիմ Իվանովն ու Ռուբեն Դիշդիշյանն առայժմ ձեռնպահ են մնացել պաշտոնական մեկնաբանություններից։


Լուսանկարը`Վիքիպեդիա