Աստղագուշակ՝ սեպտեմբերի 6-ի համար - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Աստղագուշակ՝ սեպտեմբերի 6-ի համար

 


ԽՈՅ 

Բարենպաստ օր է շփումների համար: Այսօր դուք շատերին կկարողանաք մոտեցում ցուցաբերել, պայմանավորվել նույնիսկ նրանց հետ, ովքեր սովորաբար ոչ ոքի լսել չեն ուզում: Դրա համար երբեմն պիտի ջանքեր գործադրեք, բայց կողքից կթվա, թե դուք վայրկենապես շուրջը բոլորին հմայում եք:

ՑՈՒԼ 

Անսպասելի հաջողությունների օր է: Շատ հարցերում հաջողակ կլինեք և դրանից արժե օգտվել: Օրինակ՝ կարող եք հասնել վաղուց դրված նպատակին կամ իրագործել նախկինում չափազանց համարձակ, նույնիսկ ռիսկային թվացող ծրագիրը: Ձեր հաջողությունները հաճելիորեն կզարմացնեն շատերին: Չի բացառվում՝ օրվա վերջին նոր համախոհներ ու նույնիսկ ընկերներ ձեռք բերեք:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Եթե օրվա համար կարևոր գործեր եք ծրագրել, այն մեկ ուրիշին մի հանձնարարեք: Միևնույն է, ձեզանից լավ ոչ ոք գլուխ չի հանի, իսկ ժամանակը ուրիշների սխալներն ուղելու վրա ծախսելը ցավալի կլինի: Օրը հարմար է նոր, անսովոր առաջադրանքները լուծելու համար: Դուք արագ գլուխ կհանեք՝ ինչն ինչոց է, կհասկանաք՝ ինչպես կարելի է անհրաժեշտ արդյունքը ստանալ:

ԽԵՑԳԵՏԻՆ 

Աշխատեք փիլիսոփայորեն մոտենալ փոքրիկ կորուստներին: Օրվա սկզբին դրանք շատ հավանական են: Կլինեն նաև թյուրիմացություններ, որոնք կարճ ժամանակով կշեղեն ձեզ: Իրավիճակն արագ դեպի լավը կփոխվի, ժամ առ ժամ աստղերի աջակցությունն ավելի կուժեղանա: Շուտով բոլոր տհաճ պահերը կմոռացվեն, իսկ դուք ոգևորությամբ կստանձնեք նոր ծրագրերը:

ԱՌՅՈՒԾ 

Բարենպաստ օր է ցանկացած տեսակի հանդիպման համար: Լավ կանցնեն կարևոր բանակցությունները, ձեզ կհաջողվի սեփական ճշմարտացիության մեջ համոզել նույնիսկ նրանց, ովքեր սովորաբար կասկածում են ամեն ինչին ու բոլորին: Շատ Առյուծներ ժամանակին նախաձեռնող կլինեն գործերում, և դա նրանց կօգնի կարևոր մասնագիտական հաղթանակներ տոնել, մրցակիցներին էլ թողնել հետևում:

ԿՈՒՅՍ 

Շտապելու կարիք չկա: Օրվա առաջին կեսին դժվարություններ կծագեն գործերում, ոչ բոլոր հարցերը կհաջողվի այնքան արագ լուծել, որքան կուզենայիք: Երբեմն ստիպված եք լինելու խախտել ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունները, և դա ձեզ շատ կվշտացնի: Բայց ժամանակը առաջ կգնա, և կյանքն էլ կհարթվի:

ԿՇԵՌՔ

Օրվա սկիզբը կարող է տհաճ անակնկալներ մատուցել: Չի բացառվում՝ ստիպված լինեք փոխել ծրագրերը, հետաձգել գործերը, որպեսզի լրիվ նոր խնդիրների լուծմամբ զբաղվեք: Դուք հրաշալի գլուխ կհանեք դժվարություններից ու նույնիսկ կպահպանեք լավ տրամադրությունը: Դա դուր կգա շրջապատողներին, շատերը օգնություն կառաջարկեն պարզապես նրա համար, որ կհամակրեն ձեզ:

ԿԱՐԻՃ

Հետաքրքիր օր է, որը բազում անակնկալներ կմատուցի: Հավանական են անսովոր հանդիպումներ: Որոշ Կարիճներ կկարողանան ծանոթանալ մարդկանց հետ, որոնց մասին նախկինում շատ են լսել: Շփումները շատ հաճելի կլինեն, չի բացառվում ընկերական հարաբերությունների կամ համագործակցության սկիզբը, որը ձեր առաջ նոր հորիզոններ կբացի:

ԱՂԵՂՆԱՎՈՐ 

Օրվա սկզբին վեճերից խուսափելը բարդ կլինի: Դուք ամեն անգամ համաձայն չեք լինի շրջապատողների հետ, նրանք էլ երբեմն պատրաստ չեն լինի լսել ձեզ, լուրջ վերաբերվել ձեր փաստարկներին: Լուրջ կոնֆլիկտներից կհաջողվի խուսափել, բայց տհաճ պահեր բոլոր դեպքերում հնարավոր են:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ

Զրույցները ուզածից շատ ժամանակ կխլեն: Նշանի շատ ներկայացուցիչներ ստիպված են լինելու քննարկել այն, ինչը նրանց այնքան էլ չի հետաքրքրում, մյուսներն էլ հարկադրված երկար վեճեր կվարեն: Բայց դա չի խանգարի գլուխ հանել գործերից, ժամանակին անհրաժեշտ արդյունքը ստանալ: Օրվա կեսը հարմար է փաստաթղթերի հետ աշխատելու, պետկազմակերպություններ դիմելու համար:

ՋՐՀՈՍ

Դուք լուրջ կվերաբերվեք այն ամենին, ինչ կստանձնեք: Դա հաճախ կօգնի հաջողության հասնել այնտեղ, որտեղ իրավիճակը համարյա անհույս է թվում: Օրը հարմար է բարդ հարցերը լուծելու համար: Դուք արագ գլուխ կհանեք նրանից, ինչի մասին նախկինում քիչ բան գիտեիք: Շատ Ջրհոսներ կսովորեն ուրիշներից, փորձ ձեռք կբերեն, որը շուտով անպայման պետք կգա:

ՁԿՆԵՐ

Դուք առույգ, էներգիայով լի կլինեք ու շատ բանի ունակ կլինեք: Չի լինի մի նպատակ, որին այսօր չկարողանաք հասնել, եթե ուզենաք: Ե՛վ հին ընկերները, և՛ նոր ծանոթները հաճույքով կօգնեն ձեզ, հաճախ նրանց խնդրելու կարիք էլ չի լինի: Օրը հրաշալի կլինի գաղափարներով ու ծրագրերով կիսվելու, դրանք շրջապատողների հետ քննարկելու համար: Նման զրույցները կարող են ձեզ հետաքրքիր մտքեր տալ: