Հայկ Մարությանի ներկայացման համար ավելացվեց ևս մեկ սեանս. նախորդ երկու ներկայացման տոմսերը սպառված են - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Հայկ Մարությանի ներկայացման համար ավելացվեց ևս մեկ սեանս. նախորդ երկու ներկայացման տոմսերը սպառված են



Երևանի նախկին քաղաքպետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել էր տեսահոլովակ՝ հայտնելով, որ վերսկում է իր ստեղծագործական աշխատանքը:

«Սիրելի՛ հայրենակիցներ, հանրային գործունեությանը զուգահեռ վերսկսում եմ իմ ստեղծագործական աշխատանքը: Ձեր դատին եմ հանձնում իմ նոր մոնո-ներկայացումը` «Քաղաքապետը»»,- գրել է Հայկ Մարությանը:
Հայտարարությունից 3 ժամ անց սպառվել են սեպտեմբերի 19-ի և 20-ի ներկայացման տոմսերը, որոնց արժեքը կազմում էր 4000-20.000 դրամ:

Այժմ ավելացվել է ևս մեկ սեանս՝ սեպտեմբերի 25-ին: