Համացանցը ցնցած Տավուշի թեմի երգչախումբը ելույթ կունենա Queen խմբի կիթառահարի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Համացանցը ցնցած Տավուշի թեմի երգչախումբը ելույթ կունենա Queen խմբի կիթառահարի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ


Queen խմբի կիթառահար, խմբի բազմաթիվ հիթերի հեղինակ, Սթիվեն Հոքինգի շքանշանի դափնեկիրներ Բրայան Մեյը Հայաստանում է: Նա նշել է, որ այսօր` սեպտեմբերի 7-ին Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի մանկապատանեկան երգչախմբի հետ ելույթ է ուենալու։ Երաժիշտը հատուկ ընդգծել է, որ երեխաների հետ ելույթները նախ և առաջ հույզերի փոխանակում են, այլ ոչ թե կատարողական վարպետության նկատմամբ խիստ մոտեցում։

«Ես չէի ցանկանում, որ նրանք լարվածություն զգան, և որոշեցի փորձերի ժամանակ նվազագույն փոփոխությունները մտցնել։ Նրանք չպետք է իրենց վրա ճնշում զգան։ Իսկ մենք` երաժիշտներս, այս համերգի ժամանակ դուրս ենք գալու մեր հարմարավետության գոտուց, և դա նույնիսկ լավ է։ Մենք կկարողանանք փորձել այն, ինչը երբեք չէինք փորձի այլ բեմերում»,-ասել է Մեյը։

 
 Հիշեցնենք, որ մոտ ամիս առաջ Տավուշի թեմի մանկապատանեկան երգչախումբը ցնցեց համացանցի այկական տիրույթը` կատարրելով Queen խմբի հիթային երգերից մեկը: