Սոֆի Դևոյանը պատասխանել է հետևորդների հարցերին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Սոֆի Դևոյանը պատասխանել է հետևորդների հարցերին




Պարուհի Սոֆի Դևոյանն Ինստագրամի իր էջի «Սթորի» բաժնում հարցուպատասխան է կազմակերպել։

Հետևորդները հետաքրքրվել են, ի՞նչ է զգում հիմա պարուհին:

«Զգում եմ, որ էներգիա չունեմ ու նենց հոգնած եմ, որ չի ստացվում նույնիսկ քնել: Երգ եմ լսում, մեկ տխրում, մեկ ուրախանում ու երբեմն էլ սովածանում»,- պատասխանել է Սոֆին:

Նա նաև նշել է, որ սիրում է միայնակ զբոսնել՝ պատմելով. «Ահավոր շատ եմ սիրում միայնակ քայլել երեկոյան, ականջակալներս դնում եմ ու առանց մտածելու քայլում: Հիմնականում կենտրոնի ցանկացած փողոցում, մեկ-մեկ նկատում եմ, որ ճանաչում են, բայց ես վատ եմ զգում, ինչի պատճառով երբեմն ընկերներիս չեմ նկատում»: