Մարիաննա Վարդանյանը պատմել է իր և Գարիկ Պապոյանի համատեղ հանգստի մասին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Մարիաննա Վարդանյանը պատմել է իր և Գարիկ Պապոյանի համատեղ հանգստի մասին




Երգիչ Գարիկ Պապոյանը և կինն օրեր առաջ մեկնել են հանգստի Լոնդոն և իրենց միկրոբլոգերում պատմել հանգստի մասին:

Մարիաննա Վարդանյանն Ինստագրամի իր էջի «Սթորի» բաժնում պատասխանել է հետևորդների հարցերին: Հետևորդները հետաքրքրվել են՝ որտեղ են եղել երեխաները հանգստի ժամանակ:

«Երեխաները տատիկների մոտ էին: Կրծքով կերակրումն ավարտեցինք և «բաժանվեցինք»: Բալիկին կերակրել եմ 1 տարուց մի փոքր ավել»,- պատասխանել է Մարիաննան:

Նա նաև պատմել է, որ Լոնդոնում եղանակը չի եղել անձրևային, իսկ դա եզակի դեպք է:

«Երևի եզակի շաբաթ էր Լոնդոնում, երբ անձրև չկար և ընտիրագույն եղանակ էր»,- ասել է Մարիաննան: