Հայաստանում կբացվի Տիմատիի Stars Coffee ցանցի առաջին սրճարանը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Հայաստանում կբացվի Տիմատիի Stars Coffee ցանցի առաջին սրճարանը




Ռուսաստանից դուրս Stars Coffee ցանցի առաջին սրճարանը նախատեսում է մասնաճյուղեր բացել արտերկրում, խոսքը շուրջ 20–25 մասնաճյուղի մասին է։ ՏԱՍՍ–ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին ասել է ցանցի համասեփականատեր, երգիչ Տիմատին: Ցանցի մեկ այլ համասեփականատեր Անտոն Պինսկինն էլ հայտնել է, որ ակնկալվում է, որ ցանցի առաջին արտասահմանյան սրճարանը կսկսի գործել Հայաստանում։


«Մենք ակտիվորեն ծրագրում ենք զարգանալ արտասահմանում, քանի որ պահանջարկը մեծ է։ Այս պահին մեր կետերի «սպասման ցուցակում» 20-25 կետ կա»,- ասել է Յունուսովը՝ Սանկտ Պետերբուրգում Stars Coffee սրճարանների բացման վերաբերյալ մամուլի ասուլիսում։

Նա հայտնել է, որ հարցումները գալիս էին բոլորովին տարբեր կողմերից՝ Ասիայից, Մերձավոր Արեւելքից, նույնիսկ եվրոպական երկրներից։