«Պռեգոմեշ»-ը կներկայացվի Նյու Յորքի նորաձեւության շաբաթին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Պռեգոմեշ»-ը կներկայացվի Նյու Յորքի նորաձեւության շաբաթին




Սիրուշոյի «Պռեգոմեշ» արծաթյա զարդերի ապրանքանիշն ընտրվել է մասնակցելու Նյու Յորքի նորաձևության շաբաթին․ այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է երգչուհին։

«Մեկուկես ամսվա ընտրություն անցնելուց հետո մեր զարդերը կներկայացվեն աշխարհին։

Պարտավորեցնող է այն, որ «Պռեգոմեշն» արդեն ներկայանում է միջազգային հարթակներում։

Որպես Հայաստանում արտադրվող եւ հայկականը տարածող ապրանքանիշ՝ մեզ համար սա մեծ նվաճում է»,-գրել է Սիրուշոն։ Հրապարակմանը կից երգչուհին նաեւ լուսանկարներ է տեղադրել, որոնք արված են Նյու Յորքում։