Տավուշում մեկնարկեց Բերոզովսկու գավաթի մրցաշարը

Տավուշի մարզի Այգեհովիտ համայնքում այսօր կայացավ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկու անվան գավաթի առաջին մրցաշարը, որին մասնակցեցին Այգեհովիտի, ինչպես նաև Տավուշ, Կոթի և Հաղարծին համայնքների դպրոցականների ֆուտբոլիստները։
Հաղթող ճանաչվեց Տավուշի դպրոցականների թիմը։
«Չեք պատկերացնի, թե ինչպիսի ոգևորություն էր համակել փոքրիկներին։ Մրցաշարն, անշուշտ, ծառայեց իր նպատակին, և պատանիներն ավելի շատ սիրեցին ֆուտբոլն ու առողջ ապրելակերպը։ Շատերի մոտ իհարկե առաջացավ ապագայում ֆուտբոլով ավելի լրջորեն զբաղվելու ցանկություն»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Այգեհովիտի դպրոցի տնօրեն Արմեն Մելքոնյանը։